Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը Պրիմերայի և Սեգունդայի ակումբներին տեղեկացրել է այն մասին, որ Իսպանիայի իշխանությունները մտադիր են մասսայական միջոցառումները՝ այդ թվում հանդիսականներով հանդիպումները, չեղարկել մինչև 2021 թվականը:
Այս մասին հայտնում է AS-ը: Որոշումը քննարկվում է երկրում ֆուտբոլային մրցաշրջանի դադարեցման ֆոնին՝ կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով:
Աղբյուրի փոխանցմամբ, իսպանական պառլամենտի պատգամավորների կոնգրեսը չորեքշաբթի աջակցել է երկրում արտակարգ դրության երկարաձգումը մինչև մայիսի 9-ը ներառյալ:




























































