Իսպանական Պրիմերայի 27-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս մրցել է «Խետաֆեի» հետ ու գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտել հանդիպումը:
71-րդ րոպեին տանտերերը մնացել են 10 հոգով. «Խետաֆեի» պաշտպան Ալան Նյոմն է կոպիտ խաղի համար ուղիղ կարմիր քարտով հեռացվել խաղադաշտից:
Այս հանդիպումից հետո «Աթլետիկոն» շարունակում է գլխավոր Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 63 միավորով: «Խետաֆեն» 28 միավորով շարունակում է 15-րդ հորիզոնականը զբաղեցնել: