«Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին պատասխանել է այն հարցին, թե Մադրիդի «Ռեալի» որ դիրքի ֆուտբոլիստների դեմ է ավելի դժվար պայքարել խաղի ընթացքում։
– Կենտրոնական պաշտպանի համար ո՞րն է ավելի բարդ. հաղթահարել Մբապեի նման հարձակվողին, թե զգոն լինել նրանց նկատմամբ, ովքեր կարող են հարձակվել խորքից, օրինակ՝ Բելինգհեմը։
– Երկու տարբերակն էլ դժվար է, քանի որ Մբապեն շատ շարժուն է, լավ է հարձակվում դատարկ տարածք և շատ արագ է։ Իսկ Բելինգհեմի դեպքում չես սպասում, որ նա կհայտնվի խորքից, երկրորդ գծից։ Բայց, կարծում եմ, Մբապեն ավելի վտանգավոր է իր արագության շնորհիվ։ Նա ավարտում է հարձակումները առաջին հպումով և գոլ է խփում,– Կուբարսիի խոսքերը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ «կապտանռնագույնների» և «սերուցքայինների» առաջին խաղն այս մրցաշրջանում տեղի կունենա հոկտեմբերի 26-ին՝ Լա Լիգայի 10-րդ տուրի շրջանակում, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։
























































