CIES-ի (Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոն) փորձագետները ներկայացրել են աշխարհի ամենաթանկարժեք կազմեր ունեցող ակումբները։
Պարզվում է, որ «Չելսին», որն ամռանը նվաճեց ակումբային աշխարհի գավաթը, ունի ամենաթանկ կազմը: «Ազնվականների» կազմը գնահատվում է 1,314 միլիարդ եվրոյով:
Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը»՝ 1,045 միլիարդ եվրոյով: Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթին»՝ 1,015 միլիարդ եվրոյով:
Տասնյակում են նաև «Արսենալը» (1,003 միլիարդ եվրո), ՊՍԺ-ն (873 միլիարդ եվրո), «Լիվերպուլը» (861 միլիարդ եվրո), «Բարսելոնան» (811 միլիարդ եվրո), «Տոտենհեմը» (731 միլիարդ եվրո), «Բավարիան» (634 միլիարդ եվրո) և «Ինտերը» (586 միլիարդ եվրո):
























































