Խորխե Դ’Ալեսանդրոն քննադատել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկին՝ կարծիք հայտնելով, որ նա չի ընկալում իսպանական ֆուտբոլի էությունը։
«Ատլետիկոյի» նախկին մարզիչը մեկնաբանել է «Բարսելոնայի»՝ «Սևիլիայից» 1:4 հաշվով պարտությունը Լա Լիգայի 8-րդ տուրում։
«Ֆլիկը չի հասկանում Իսպանիայի ֆուտբոլային մշակույթը և խաղերի կառուցվածքը։ Նման հանդիպումներում նա միշտ կպարտվի։ Պետք է գիտակցել, թե ինչ նշանակություն ունի խաղը «Սևիլիայի» համար, ինչպե՞ս են տեղացիները վերաբերվում ֆուտբոլին և ի՞նչ արժեք է այն ներկայացնում նրանց համար։
Ֆլիկը դա չի զգում։ Թեև նա կարող է տիրապետել տակտիկական գիտելիքներին և փորձ ունենալ Գերմանիայում կամ Չեմպիոնների լիգայում, Իսպանիայում հաջողության համար անհրաժեշտ է խաղի ոգին ընկալելու կարողություն, ինչը նրա մոտ բացակայում է»,- հայտարարել է Դ’Ալեսանդրոն։



























































