Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը 2025 թվականի ամռանը վարձակալական հիմունքներով «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Բարսելոնա»։ Ակումբների միջև կնքված համաձայնագիրը ներառում է խաղացողին 30 միլիոն եվրոյով գնելու հնարավորություն։
Իսպանական Sport.es պարբերականի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» ցանկանում է Ռեշֆորդին թիմում պահել նաև հաջորդ մրցաշրջանում։ Սակայն կատալոնացիները մտադիր չեն ակտիվացնել հրաժարագնի կետը և վճարել 30 միլիոն եվրո։
«Բարսելոնան» վստահ է, որ կարող է բանակցել ավելի ցածր տրանսֆերային վճարի կամ նույնիսկ Ռեշֆորդի երկրորդ վարձակալության շուրջ։ «Կապտանռնագույնները» կարծում են, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններում այդքան էլ ուժեղ դիրքեր չունի։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա անգլիացին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։


























































