Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բաժանվել իր աստղային ֆուտբոլիստներից՝ կապված կազմի ծանրաբեռնվածության հետ: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Արքայական ակումբը» պատրաստ է բաժանվել Լուկա Մոդրիչից, որը մրցակցությունը պարտվում է Ֆեդերիկո Վալվերդեին: Ֆուտբոլիստին մեկ տարի է մնացել պայմանագրով և մադրիդյան ակումբը պատրաստ է նրան տրանսֆերի հանել, որպեսզի գումար վաստակի: Մարսելոն իր հերթին չի կարողանում հաղթող դուրս գալ Ֆերլան Մենդիի հետ մրցակցությունում:
27 տուրից հետո «Ռեալն» Իսպանիայի առաջնության 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակելով 56 միավոր: Առաջատար «Բարսելոնային» մադրիդցիները զիջում են 2 միավորով:
Մարսելոն 2007 թվականից է պաշտպանում «Ռեալի» գույները: Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն իսպանական Պրիմերայի 11 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ:
Իսկ Մոդրիչը 2012-ից է հանդես գալիս «Ռեալում»: Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա խորվաթը «սերուցքայինների» կազմում Իսպանիայի առաջնության 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: