Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Ռաֆայել Լուսանը մեկնաբանել է իրավիճակը՝ շեշտելով, որ կողմերը պետք է աշխատեն ներդաշնակության պայմաններում։
Սեպտեմբերյան հավաքներից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը դժգոհել էր, որ Իսպանիայի հավաքականը բավարար ուշադրություն չի դարձնում խաղացողների առողջությանը։ Գերմանացի մասնագետին դուր չէր եկել, որ Յամալը մասնակցել էր հանդիպումներին՝ չնայած անհարմարությանը։
Միևնույն ժամանակ, իսպանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն Յամալին կրկին հրավիրել է հոկտեմբերյան խաղերին՝ անտեսելով ֆուտբոլիստի խնդրանքը չանել դա առողջական խնդիրների պատճառով։
««Բարսելոնան» մեծ ակումբ է, և մենք մեր քայլերը համակարգում ենք նրանց հետ։ Չպետք է չափազանց մեծ ուշադրություն դարձնել նման աղմուկին կամ վեճերին, անհրաժեշտ է իրավիճակը գնահատել արդարացիորեն։
Եթե կա բժշկական եզրակացություն, ապա ամեն ինչ պետք է գնահատվի համապատասխան ձևով։ Կարևոր է, որ Իսպանիան աշխարհի դասակարգման աղյուսակում առաջին տեղում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հավաքականների մեջ։ Ես ուրախ եմ, երբ կա լավ մթնոլորտ և խաղաղություն», – Լուսանի խոսքն է մեջբերում Cadena SER-ը։


























































