«Ռեալի» վալիացի հարձակվող Գարեթ Բեյլը խոսել է 2018/19 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում «Այաքսի» հետ կայացած խաղի մասին։
««Այաքսի» հետ առաջին խաղում «Ռեալի» բախտը բերեց, իսկ երկրորդում նրանք լիարժեք հաղթանակ տարան ու ցնցեցին ողջ աշխարհը»,- Բեյլի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռեալը» արտագնա հաղթանակ տարավ 2-1 հաշվով, իսկ տանը՝ ջախջախիչ պարտություն կրեց (1-4): «Այաքսը» քառորդ եզրափակչում անցավ «Յուվենտուսին» (1-1, 2-1), բայց 1/2 եզրափակչում արտագնա գոլի պատճառով պարտվեց «Տոտենհեմին» (1-0, 2-3):