ՊՍԺ-ի պորտուգալացի ձախ պաշտպան Նունու Մենդեշը Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղից հետո (1:2) պատասխանել է Լամին Յամալի մասին հարցին։
«Յամալի դեմ խաղալը մեծ հաճույք է։ Նա աշխարհի երկրորդ լավագույն խաղացողն է», – Մենդեշի խոսքերն է մեջբերում BarcaTimes-ը։
Յամալը ՊՍԺ-ի դեմ խաղը շատ ակտիվ սկսեց՝ մի քանի իրական գոլային պահ ստեղծելով թիմակիցների համար, սակայն չկարողացավ գոլ խփել։ Մենդեշը գոլային փոխանցում կատարեց և ճանաչվեց խաղի լավագույն խաղացող։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին կայացած «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ Լամին Յամալը զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ զիջելով Ուսման Դեմբելեին։ Նունու Մենդեշը եզրափակել էր լավագույն տասնյակը։


























































