Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի երկրորդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ պարտվեց մրցաշարի գործող գավաթակիր ՊՍԺ-ին (1:2)։
Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց «կապտանռնագույնների» իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։ Փարիզյան ակումբի կազմում պատասխան գոլի հեղինակ դարձավ 17-ամյա Սենի Մայուլուն, իսկ հաղթական գոլը 90-րդ րոպեին խփեց Գոնսալու Ռամուշը։
Լիգայի փուլի երրորդ տուրում «Բարսելոնան» տանը կընդունի «Օլիմպիակոսին», իսկ ՊՍԺ-ն կհյուրընկալվի Լևերկուզենի «Բայերին»։ Հանդիպումները կկայանան հոկտեմբերի 21-ին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

























































