Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը «Բարսելոնայի» տրանսֆերային գլխավոր թիրախն է։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Արգենտինացի աստղը համարվում է Ռոբերտ Լևանդովսկու հնարավոր փոխարինողը, որը, ամենայն հավանականությամբ, իր վերջին մրցաշրջանն է անցկացնում կատալոնական ակումբում։
Նշվում է, որ «Ատլետիկոյի» հարձակվողն ինքը ուրախ կլինի միանալ «Բարսելոնային» հաջորդ ամռանը, եթե նման հնարավորություն ընձեռվի։
Միակ խոչընդոտը խաղացողի բարձր տրանսֆերային արժեքն է, որը կարող է խնդիրներ առաջացնել «կապտանռնագույնների» համար։
Transfermarkt-ը Ալվարեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։ 25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի կեսերը։


























































