«Յուվենտուսի» նախկին գործադիր տնօրեն Լուչանո Մոջին թուրինյան ակումբին խորհուրդ է տվել գնել «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկին, ոչ թե «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին, որը վարձավճարով հանդես է գալիս ՊՍԺ-ում։
«Եթե հիմա Իգուաինը շատ է մնում պահեստայինների նստարանին, նրանից է, որ խաղում են Դիբալան ու Ռոնալդուն, պատկերացրեք՝ ինչ կլինի Իկարդիի հետ։ Հաշվի առնելով տակտիկան, որ օգտագործում է «Յուվենտուսը», նա երբեք չի խաղա։ Մաուրոն միշտ երկրորդ ընտրություն կլինի Դիբալայից ու Ռոնալդուից հետո, երկու խաղացող, որոնք շատ հարվածներ են անում դարպասներին ու շատ գոլեր խփում։ Կարճ ասած՝ Իկարդին երբեք գնդակի երես չի տեսնի։ Նա շատ լավն է տուգանայինում, բայց նրան պետք է թիմի աջակցությունը։ Նրան ավելի շատ «Նապոլին» էր համապատասխանում։
Միլիկը «Յուվենտուսին» ավելի շատ է համապատասխանում։ Չնայած նա կարող է տանջվել Ռոնալդուի ու Դիբալայի պատճառով, որոնք սիրում են»,- ասել է Մոջին:
»