«Բարսելոնայի» պահեստային դարպասապահ Վոյցեխ Շչեսնին երեկ՝ սպտեմբերի 28-ին, անցկացրեց իր առաջին խաղը ընթացիկ մրցաշրջանում։
35-ամյա ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» մեկնարկային կազմում փոխարինեց վնասվածք ստացած Ժոան Գարսիային։ Լա Լիգայի 7-րդ տուրում կատալոնացիները 2-1 հաշվով հաղթեցին «Ռեալ Սոսյեդադին»։
«Չեմ կարող ասել, որ ուրախ եմ խաղադաշտ վերադառնալու համար։ Ցավում եմ Ժոան Գարսիայի հետ կատարվածի համար։ Հուսով եմ, որ նա շուտով կվերադառնա դարպասապահի դիրք և երկար ժամանակ կխաղա մեզ համար»,- Շչեսնիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ Գարսիան վնասվածքի պատճառով բաց կթողնի չորսից վեց շաբաթ։ Հոկտեմբերի 1-ին Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայում կմրցի մրցաշարի գործող գավաթակիր ՊՍԺ-ի դեմ։



























































