Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 8-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում մարտական ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ (2:2)։
Մանուել Տուլիպայի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ կոլումբացի կիսապաշտպան Խուան Անդրես Բալանտան՝ երկու անգամ 11 մետրանոցից գրավելով բանակայինների դարպասը՝ համապատասխանաբար 45+7-րդ և 73-րդ րոպեներին։ ԲԿՄԱ-ից էլ դուբլով պատասխանեց Նարեկ Հովհաննիսյանը՝ համապատասխանաբար 48-րդ և 90+4-րդ րոպեներին։
Այսպիսով, այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» վաստակած միավորների քանակը հասցրեց 15-ի և այժմ 4-րդն է, իսկ ԲԿՄԱ-ն 7 միավորով շարունակում է ընթանալ 7-րդ տեղում։
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































