«Բարսելոնայի» դարպասապահ Ժոան Գարսիան խուսափել է բարդություններից ձախ ծնկի մենիսկի վերականգնման արթրոսկոպիկ վիրահատությունից հետո, հայտնում է Barca Universal-ը:
24-ամյա դարպասապահը վնասվածք է ստացել հինգշաբթի՝ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Օվիեդոյի» դեմ խաղի վերջնամասում և շաբաթ օրը հաջողությամբ վիրահատվել է: Նրա վերականգնման ժամկետը կկազմի 3-4 շաբաթ:
Այսպիսով, Գարսիան կարող է հասցնել վերականգնվել Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Ռեալի» դեմ արտագնա խաղին, որը նախատեսված է հոկտեմբերի 26-ին: Սա կլինի ընթացիկ մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոն»:
«Բարսելոնան» 16 միավորով երկրորդ տեղն է զբաղեցնում Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում: Այսօր «կապտանռնագույնները» Լա Լիգայի 7-րդ տուրում կընդունեն «Ռեալ Սոսյեդադին»:



























































