«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան չկարողացավ ավարտել Լա Լիգայի 6-րդ տուրի «Ռեալ Օվիեդոյի» դեմ խաղը, որն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով (3:1)։
Բրազիլացին փոխարինվեց 65-րդ րոպեին տեղը զիջելով Ռոբերտ Լևանդովսկուն, որը խաղադաշտ մտնելուց րոպեներ անց հաղթական գոլ խփեց։ Ռաֆինյայի վիճակը մտահոգություն առաջացրեց երկրպագուների շրջանում։
RAC1-ի տվյալներով՝ խնդիրը լուրջ չէ․ խաղացողը փոխարինվել է ազդրի շրջանում ունեցած ցավերի պատճառով։ Իսպանիայի գործող չեմպիոնների առաջատար հարձակվողը, ինչպես սպասվում է, շուտով կվերադառնա խաղադաշտ։
Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ, թե արդյոք Ռաֆինյան կկարողանա մեկնարկային կազմում խաղալ կիրակի՝ սեպտեմբերի 28-ին կայանալիք «Ռեալ Սոսյեդադի» դեմ Լա լիգայի առաջիկա խաղում։




























































