«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին վիրահատվել է ծնկի վնասվածքի պատճառով: Բժիշկները վերականգնման ժամկետը գնահատում են մոտ չորս-հինգ ամիս, սակայն խաղացողը վճռական է տրամադրված:
Սոցիալական ցանցերում կիսապաշտպանը կիսվել է հիվանդասենյակից լուսանկարով, որտեղ նա Ռոնալդ Արաուխոյի, Պեդրիի և Լամին Յամալի հետ է, և շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար:

— Մարդիկ գիտեն՝ ես կվերադառնամ այնքան անգամ, որքան անհրաժեշտ է, որպեսզի պաշտպանեմ «Բարսային» և իմ մտերիմներին մինչև վերջ: Իսկական չեմպիոնը դրսևորվում է ոչ թե հաջող պահերին, այլ անհաջողություններից հետո վեր բարձրանալու կարողությամբ, — գրել է կիսապաշտպանը:
«Բարսելոնան» այժմ պատրաստվում է Լա Լիգայի արտագնա խաղին «Ռեալ Օվյեդոյի» դեմ, որը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 25-ին:



























































