«Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում 3:2 հաշվով հաղթանակ է տարել «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ:
15-րդ րոպեին Խուլիան Ալվարեսը բացել է խաղի հաշիվը։ Հյուրերը հավասարեցրել են հաշիվը ընդմիջումից առաջ՝ Պեպ Չավարիայի խփած գոլի շնորհիվ։ 78-րդ րոպեին Ալվարո Գարսիան առաջ է մղել «Ռայոյին», սակայն տանտերերը կարողացել են հաղթանակ տանել. Ալվարեսը խփել է ևս երկու գոլ՝ ձևակերպելով հեթ-տրիկ։
«Ատլետիկոն» վաստակել է 9 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: «Ռայո Վալյեկանոն» 5 միավորով 14-րդ տեղում է:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը
























































