«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը ծրագրել է երեկույթ անցկացնել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արարողությունից հետո: Միջոցառումը տեղի կունենա անկախ մրցանակաբաշխության արդյունքներից: Այս մասին հայտնում է AS-ը:
Իսպանական պարբերականի համաձայն՝ կապտանռնագույնների եզրային հարձակվողի հետ ժամանել է 25 հոգուց բաղկացած խումբ, ներառյալ դիջեյը: Իսպանացի ֆուտբոլիստը France Football-ի մրցանակի գլխավոր հավակնորդներից է: Բացի այդ, նա համարվում է Ռայմոն Կոպայի անվան մրցանակի ֆավորիտ, որը շնորհվում է 21 տարեկանից փոքր լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը Յամալին մեղադրել էին գաճաճներ վարձելու մեջ՝ իր 18-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթի հյուրերին զվարճացնելու համար:



























































