Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարիերան կարող է շարունակել MLS-ում, հաղորդում է Goal.com-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ինտեր Մայամիի» սեփականատեր Դևիդ Բեքհեմը հայտնել է «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, որ ցանկանում է Խամեսին տեսնել իր թիմում։
Բեքհեմը կարծում է, որ Խամեսի պես ֆուտբոլիստի հետ պայմանագրի կնքումը, որը գտնվում է իր կարիերայի պիկում, կոմերցիոն տեսանկյունից օգնելու է իր նորաստեղծ թիմին։ Հաղորդվում է, որ հնարավոր տրանսֆերին կարող է նպաստել Բեքհեմի և Պերեսի ջերմ հարաբերությունները։ Անգլիացին հանդես է եկել «Ռեալում» 2003-2007 թվականների ընթացքում։
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույսեր չի կապում Խամեսի հետ։ Կոլումբիացի կիսապաշտպանը ամռանը մեծ հավանականությամբ կհեռանա Մադրիդից։