«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը վնասվածք է ստացել Լա լիգայի 5-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղում (3։0)։
22-ամյա խաղացողը փոխարինման մտավ 60-րդ րոպեին և խաղաց մինչև հանդիպման ավարտը։ Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո Ֆերմինը պառկեց խոտածածկին և սկսեց արտասվել։ Դրանից քիչ անց նրան մոտեցավ թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը, որը մխիթարեց իսպանացուն։ Դեռևս պարզ չէ, թե որքան լուրջ է Ֆերմին Լոպեսի ստացած վնասվածքը։
Նշվում է, որ այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Ֆերմինը բուժզննում կանցնի ակումբում, ինչից հետո հայտնի կդառնա վնասվածքի բարդության մակարդակն ու ապաքինման ժամկետները։




























































