«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը կմասնակցի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին՝ երկուշաբթի, Փարիզի Շատլե թատրոնում:
Ֆուտբոլիստը միջոցառմանը կմասնակցի 20 հոգու ուղեկցությամբ, որոնց մեծ մասը նրա ընտանիքի անդամներն են: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Ըստ աղբյուրի՝ Լամին Յամալը և նրա ընտանիքը միջոցառմանը կներկայանան իտալական Dolce & Gabbana նորաձևության տան հագուստով:
Հաղթանակի դեպքում 18-ամյա խաղացողը ծրագրում է Փարիզում կազմակերպել մասնավոր երեկույթ, սակայն մանրամասները գաղտնի են պահվում:
«Ոսկե գնդակի» մրցանակը չորրորդ անգամ կհանձնվի մրցաշրջանի (2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 13-ը), այլ ոչ թե օրացուցային տարվա արդյունքներով:


























































