Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խոսքերը, որ Անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբները մեծ գումարներ են ծախսում խաղացողների վրա, սակայն համապատասխան արդյունք չեն ստանում:
«Ես համաձայն եմ Լևանդովսկու հետ: Նրանք մեծ գումարներ են վճարում խաղացողներին, ովքեր խաղացել են վեց խաղ և ոչինչ չեն արել: Եթե վերցնենք, օրինակ, «Ոսկե գնդակը», ապա, եթե չեմ սխալվում, վերջին 15 մրցանակակիրներից 12-ը Լա Լիգայից են:
Դա մեզ չի անհանգստացնում: Նրանք ուռճացնում են շուկան, բայց երկար տարիներ, եթե նայենք եվրոպական մրցաշարերին, Լա Լիգայի ակումբները հանդես են եկել նույնքան հաջող, որքան ԱՊԼ-ի թիմերը, եթե ոչ ավելի:
Իհարկե, ժամանակ առ ժամանակ լինում են բացառություններ: ԱՊԼ-ն գերազանցում է Լա Լիգային պարտքերի և կապիտալի առումով, բայց մնացած առումներով մենք գոհ ենք», — Football Espana-ի փոխանցմամբ՝ ասել է Տեբասը:
Անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբների ծախսերը անցած ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմել են ռեկորդային 3,57 միլիարդ եվրո:
























































