«Բարսելոնան» քննարկում է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ամբողջական տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդից» վաղաժամ գնելու տարբերակը։ Այս մասին հայտնում է TBR Football-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը տպավորված է Ռեշֆորդի խաղով և պատրաստ է նրա համար «կարմիր սատանաներին» արդեն առաջիկա ձմռանը առաջարկել 23 միլիոն եվրո՝ չսպասելով հաջորդ ամռանը։
Անգլիացին 2025-ի ամռանը վարձակալությամբ պայմանագիր կնքեց «կապտանռնագույնների» հետ։ Մարկուսը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 5 հանդիպում՝ խփելով 2 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ Ռեշֆորդի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։



























































