«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոսել է կատալոնական ակումբում իր առաջիկա նպատակների մասին։
«Ես կմնամ Ժոան Գարսիայի փոխարինողը։ Իմ աշխատանքն է օգնել նրան պատրաստվել ամենակարևոր խաղերին։ Նա արդեն Եվրոպայի լավագույն դարպասապահներից մեկն է, բայց ես ուզում եմ նրան պատրաստել բարձրագույն մակարդակով խաղալու համար։ Ես կանեմ ամեն ինչ, ինչ կարող եմ՝ օգնելու համար։ Ես կցանկանայի նպաստել նրա հաջողությանը»,- Շչեսնիի խոսքերն է մեջբերում Barça Universal-ը։
Շչեսնին «Բարսելոնա» է տեղափոխվել 2024 թվականի հոկտեմբերին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 խաղ, որոնցից 14-ում դարպասը պահել է անառիկ։ Transfermarkt-ի համաձայն՝ լեհ դարպասապահի տրանսֆերային արժեքը կազմում է 1 միլիոն եվրո։



























































