«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին նշել է իր կարիերայի ամենադժվար մրցակցին, որի դեմ երբևէ խաղացել է։
«Ամենադժվար մրցակիցը, որին ես երբևէ հանդիպել եմ, Վիրջիլ վան Դայկն է։ Նա հեռուստացույցով հսկայական տեսք ունի, բայց խաղադաշտում նա ավելի մեծ և ուժեղ է։ Ես վերջերս խաղացել եմ նրա դեմ ազգային հավաքականի կազմում։ Նա շատ դժվար պաշտպան է, որի նույնիսկ կողքով անցնելը դժվար է»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Մարտին՝ Իսպանիան և Նիդերլանդները երկու անգամ հանդիպեցին Ազգերի լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչում։ «Ֆուրիա ռոխան» հաղթեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում՝ ընդհանուր 5։5 հաշվով գրանցված ոչ-ոքիից հետո։


























































