«Բարսելոնայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը շնորհակալություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին՝ իրեն վստահություն ներշնչելու համար։ Այս մասին նա խոսել է կատալոնական ակումբի կազմում իր առաջին պաշտոնական գոլերը խփելուց հետո։
Հինգշաբթի օրը 27-ամյա անգլիացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի արտագնա խաղում դուբլ է ձևակերպել «Նյուքասլի» դարպասը՝ ապահովելով «Բարսելոնայի» 2:1 հաշվով հաղթանակը։ Սրանք Ռեշֆորդի առաջին գոլերն էին «Բարսելոնայի» կազմում, որտեղ նա տեղափոխվել էր այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդից»՝ վարձակալությամբ և հետագա գնման իրավունքով։
«Ես զգում եմ այն վստահությունը, որն ինձ է փոխանցել Հանսի Ֆլիկը։ Դեռ այստեղ գալուց առաջ գիտեի, որ նա հիանալի մարզիչ է, սակայն նրա հետ աշխատելը իսկական հաճույք է», — Ռեշֆորդի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցերում։
Ավելի վաղ Ռեշֆորդը մասնակցել էր Իսպանիայի առաջնության չորս խաղի՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։
























































