«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան և ժամանակավոր գլխավոր մարզչի պաշտոնակատար Մայքլ Քարրիկը կարող է վերադառնալ ակումբ, հաղորդում է Mirror Football-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաների» ղեկավարությունը 44-ամյա Քարրիկին դիտարկում է որպես Ռուբեն Ամորիմի փոխարինող, որը կարող է հեռացվել առաջիկա շաբաթներին։
Քարիկը 2018-ից 2021 թվականներին եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի օգնականը։Նշենք, որ 2021 թվականի նոյեմբերից դեկտեմբեր անգլիացին «կարմիր սատանաների» ժամանավոր մարզիչն էր։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կայացած 4 տուրից հետո մանկունյացիները մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 14-րդ տեղը՝ 4 միավորով։


























































