«Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ Այս մասին հայտնում է իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնան» այն ակումբների շարքում է, որոնք կարող են Վլահովիչին որպես ազատ գործակալ ձեռք բերել հաջորդ ամռանը։ Վլահովիչը «Յուվենտուսում» խաղում է 2022 թվականից՝ «Ֆիորենտինայից» տեղափոխվելով 83.5 միլիոն եվրոյի դիմաց։
Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 4 խաղ՝ խփելով 4 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։Վլահովիչի գործող պայմանագրի ժամկետը թուրինյան ակումբի հետ լրանում է 2026 թվականի հունիսին։ Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» չի նախատեսում երկարաձգել Ռոբերտ Լևանդովսկու հետ գործող պայմանագրի ժամկետը, որն օգոստոսին դարձել է 37 տարեկան։



























































