«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է «Նյուքասլի» գերմանացի նորեկ Նիկո Վոլտեմադեի մասին։
«Ես շատ բան չգիտեի նրա մասին։ Զարմացած եմ նրա առաջընթացով։ Կտեսնենք, թե ինչպես կզարգանա ապագայում։ Նա ունի կատարելագործվելու տեղ։ Ուրախ եմ, որ Գերմանիան ունի այդքան հիանալի հարձակվող»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ֆլիկը։
Հիշեցնենք, որ «Նյուքասլը» 23-ամյա Վոլտեմադեին ձեռք բերեց 75 միլիոն եվրոյով գումարած 15 միլիոն եվրո բոնուս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ սահմանելով ակումբի պատմության ռեկորդ։ Նա «կաչաղակների» կազմում մասնակցել է Պրեմիեր լիգայի մեկ խաղի և խփել մեկ գոլ։
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում «Սեյնտ Ջեյմս Պարկում» կհյուրընկալվի «Նյուքասլին»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։


























































