Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը նշել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկության գլխավոր ֆավորիտներին, լավագույն ռմբարկուին և գլխավոր անակնկալը։
«Ես կասեմ՝ «Բարսելոնան», նրանք ինձ շատ տպավորեցին անցած մրցաշրջանում։ Կարծում եմ՝ նրանք կրկին մոտ կլինեն հաղթանակին։ Լավագույն ռմբարկուն, կարծում եմ, կլինի Իսակը։
«Լիվերպուլը» նույնպես մոտ կլինի հաղթանակին, և դա կլինի հիանալի եզրափակիչ՝ «Բարսելոնա» – «Լիվերպուլ»։
Չեմպիոնների լիգայում այս անգամ կա վեց անգլիական ակումբ։ Չեմ հիշում, որ նման բան երբևէ պատահած լինի։ Կարծում եմ՝ Պրեմիեր լիգան Եվրոպայի լավագույն առաջնությունն է, բայց կզարմանամ, եթե փլեյ-օֆֆի փուլում տեսնենք երեքից ավելի անգլիական թիմ։ Նույնիսկ կասկածում եմ, որ անգլիական ակումբների կեսից ավելին կհասնի փլեյ-օֆֆ։ Դա ինձ համար մեծ անակնկալ կլինի»,– ասել է Կարագերը CBS Sports-ին։

























































