«Նոթինգհեմ Ֆորեսթի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն այսօր կայանալիք «Արսենալի» դեմ ԱՊԼ-ի խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ շփոթել է Ալեքսանդր Զինչենկոյի ազգանունը՝ նրան անվանելով Շևչենկո։
«Շևչենկոն, իհարկե, չի կարողանա խաղալ հաջորդ խաղում, քանի որ նա վարձավճարով է տեղափոխվել «Արսենալից»»,- ասել է Պոստեկոգլուն մամուլի ասուլիսի ընթացքում։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Զինչենկոն «Նոթինգհեմ Ֆորեսթ» է տեղափոխվել «Արսենալից» մեկ տարվա վարձավճարով։ Իր կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Ուֆայում», «Մանչեսթեր Սիթիում» և ՊՍՎ-ում։
«Մանչեսթեր Սիթիի» կազմում նա չորս անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, նույնքան անգամ նվաճել է Լիգայի գավաթը, մեկ անգամ՝ Անգլիայի գավաթը և Սուպերգավաթը։



























































