«Կրեմոնեզեի» հարձակվող Ջեյմի Վարդին կիսվել է իր տպավորություններով՝ Իտալիայի առաջնությունում 38 տարեկանում նորամուտ նշելու կապակցությամբ:
«Ինձ համար տարիքը պարզապես թիվ է: Քանի դեռ ոտքերս կատարում են անհրաժեշտ աշխատանքը, և ես ինձ թարմ եմ զգում, կշարունակեմ խաղալ:
Ցավոք, հիմա ոչ մի նշան չկա, որ ես վատանում եմ: Ես ամբողջովին կնվիրվեմ ակումբին: Ես կսովորեմ իտալերեն, բայց դա խնդիր չէ. ֆուտբոլն ունի իր սեփական լեզուն՝ գնդակի հետ»,— մեջբերում է Վարդիին BBC-ն:
Վարդին «Լեսթերում» հանդես է եկել 2012 թվականից: Անգլիացու պայմանագիրը «Կրեմոնեզեի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:




























































