«Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն մտածում է թիմից հեռանալու մասին, հայտնում է France football-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ միակ ակումբը, որտեղ Մանեն պատրաստ է շարունակել կարիերան, Մադրիդի «Ռեալն» է։
Հաղորդվում է, որ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ու ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում են տեսնել Մանեին մադրիդյան ակումբում։
Մանեն հանդես է գալիս «Լիվերպուլում» 2017 թվականից։