ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքը և կրկին 20-րդն է՝ 1197.87 վարկանիշային միավորով։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Բրազիլիան, երկրորդ տեղում Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան է, իսկ երրորդում՝ Իսպանիան։
Դասակարգման աղյուսակի վերին հատվածը հետևյալ տեսքն ունի․
- 1․ Բրազիլիա — 1654.75
- 2․ Պորտուգալիա — 1541.52
- 3․ Իսպանիա – 1533.13
- 4․ Արգենտինա — 1509.44
- 5․ Իրան — 1485.1
- 6․ Մարոկկո — 1480.92
- 7․ Ռուսաստան – 1425․66
- 8․ Ղազախստան – 1421․76
- 9․ Ուկրաինա — 1406.99
- 10․ Ֆրանսիա — 1390.46
- 11․ Թաիլանդ — 1324.77
- 12․ Պարագվայ — 1267.21
- 13․ Ճապոնիա — 1267.21
- 14․ Վրաստան — 1261.8
- 15․ Խորվաթիա — 1259.2
- 16․ Իտալիա — 1238.77
- 17․ Չեխիա — 1229․11
- 18․ Վենեսուելա 1228․03
- 19․ Ուզբեկստան — 1201.34
- 20․ Հայաստան — 1197.87




























































