«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն չի հերքում «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունը, հայտնում է France Football-ը: Սենեգալի հարձակվողը կցանկանար ապագայում միանալ «սերուցքայինին», բայց վստահ չէ, որ դա կարող է տեղի ունենալ այս ամառ: Ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է մոտ 150 միլիոն եվրո:
«Լիվերպուլի» հետ Մանեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը կարմիրների կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
Նախկինում հաղորդվում էր, որ «Ռեալը» նախատեսում էր փոխանակել Լուկա Յովիչին Ֆաբիան Ռուիզի հետ: