Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դժգոհ է թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորից։ Պատճառը բրազիլացու ցուցադրած ժեստն է Լա Լիգայի երկրորդ տուրի «Օվիեդոյի» դեմ խաղում (0:3)։ Այս մասին հաղորդում է Fichajes-ը։
Հիշենք, որ գոլ խփելուց հետո Վինիսիուսը մատներով երկու թիվ ցույց տվեց մրցակից թիմի երկրպագուների տրիբունաների առջև։ Շատերը այս ժեստը ընդունեցին որպես ակնարկ այն մասին, որ «Օվիեդոն» 24 տարի չի խաղացել Լա լիգայում։
Անցյալ մրցաշրջանում ակումբը խաղում էր իսպանական ֆուտբոլի երկրորդ դիվիզիոնում։ «Ռեալում» կարծում են, որ Վինիսիուսը իր վարքագծով պարբերաբար փչացնում է մադրիդյան թիմի համբավը։ Հարձակվողի նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ։Լա լիգայի երկու տուրից հետո «սերուցքայինները» վեց միավորով երրորդ տեղում են։
























































