Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Ըստ The Athletic-ի՝ բրազիլացին պատրաստվում է լքել մադրիդյան ակումբը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ռոդրիգոն հանձնարարել է իր ներկայացուցիչներին առաջիկայում գտնել նոր տարբերակներ կարիերան շարունակելու համար։ Նախկինում նրա նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել անգլիական «Տոտենհեմը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»։
Անցած մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է բոլոր մրցաշարերում 54 խաղի, որոնցում խփել է 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
























































