«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին մեկնաբանել է Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի երկրորդ տուրում «Լևանտեի» դեմ արտագնա խաղում թիմի դեմ նշանակված 11 մետրանոցը։
Առաջին խաղակեսի վերջում մրցավարը դրվագի տեսակրկնությունը դիտելուց հետո 11 մետրանոց հարված նշանակեց կատալոնացիների դարպասին։
«Անկեղծ ասած, ես չեմ հասկանում ձեռքով խաղի կանոնը։ Օրինակ՝ անցյալ մրցաշրջանում «Մոնժուիկում» Օրելյեն Չուամենիի ձեռքով խաղը մաքուր էր, մինչդեռ այս խաղում, իմ կարծիքով, ակնհայտ ձեռքով խաղ չկար Բալդեի դրվագում, բայց մրցավարը միևնույն է՝ 11 մետրանոց հարված նշանակեց»,- ասել է Պեդրին խաղից հետո տված հարցազրույցում։
«Բարսելոնան» շրջեց խաղի ընթացքը՝ ընդմիջումից հետո խփելով երեք գոլ, իսկ Պեդրին դարձավ գոլի հեղինակ՝ ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստ։
Նշենք, որ հանդիպման գլխավոր մրցավար Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսը սպասարկել է նաև նախորդ մրցաշրջանի վերջին Կլասիկոն, որտեղ կատալոնացիները հաղթեցին 4:3 հաշվով։ Հենց այդ խաղում էլ գրանցվեց Օրելյեն Չուամենիի հայտնի դրվագը։


























































