«Նապոլին» Իտալիայի Սերիա Ա-ի մեկնարկային տուրի արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»։ Հյուրերի կազմում գոլերը խփեցին Սքոթ Մակթոմինեյը (17-րդ րոպե) և Կևին Դե Բրույնեն (57-րդ րոպե)։
Հաջորդ տուրում «Նապոլին» օգոստոսի 30-ին սեփական հարկի տակ կմրցի «Կալյարիի» հետ։ «Սասուոլոն» օգոստոսի 29-ին արտագնա խաղում կհանդիպի «Կրեմոնեզեի» հետ։
Մեկնարկային տուրի մեկ այլ խաղում «Ջենոան» և «Լեչեն» խաղացին ոչ-ոքի՝ 0:0։ «Ջենոան» օգոստոսի 31-ին տանը կընդունի «Յուվենտուսին», իսկ «Լեչեն» օգոստոսի 29-ին սեփական դաշտում կմրցի «Միլանի» հետ։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ այստեղ
Հանդիպման գոլերը՝ այստեղ



























































