Միլանի «Ինտերի» ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարն ուզում է իր ուժերը փորձել «Բարսելոնայում»։ Այս մասին հայտնում է լրագրող Էկրեմ Քոնուրը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Գալաթասարայը», սակայն Պավարը համապատասխան առաջարկի դեպքում ցանկանում է միանալ կատալոնական գրանդին։
Պավարի գործող պայմանագրի ժամկետը «ներաձուրիի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆրանսիացի պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։


























































