Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հաստատել է, որ նախատեսվում է Իսպանիայի Պրիմերայի 17-րդ տուրի «Վիլյառեալ» — «Բարսելոնա» հանդիպումն անցկացնել ԱՄՆ-ում՝ դեկտեմբեր ամսին։
«Համոզված եմ, որ այս խաղը տեղի կունենա ընթացիկ մրցաշրջանում։ Այնուամենայնիվ, դրա կազմակերպումը մեր առաջնային նպատակներից չէ։ Ակումբները կամավոր խնդրել են անցկացնել այս հանդիպումը։ Այժմ անհրաժեշտ է ստանալ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի համաձայնությունը», — ասել է Տեբասը RNE ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ։
Իմանալ օրվա կարևոր հանդիպումների մասին
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Լա Լիգան նախնական բանակցություններ է վարել՝ «Վիլյառեալ» — «Բարսելոնա» խաղն անցկացնելու Մայամիի «Hard Rock Stadium»-ում։
Նշվել էր, որ այս գաղափարը պետք է քննարկվի նաև Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) հետ և ստանա ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի հավանությունը։

























































