Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour, Saint Louis Rapid & Blitz 2025 կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո միանձնյա առաջատար է։ Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։
Արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի հանրագումարով առաջատար եռյակը հետևյալն է․
- Լևոն Արոնյան – 19 միավոր
- Ֆաբիանո Կարուանա – 17 միավոր
- Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 16.5 միավոր
Հիշեցնենք, որ Արոնյանը արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել էր երկրորդ տեղը։




























































