«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի տրանսֆերը։
Le10Sport-ի տեղեկություններով՝ «մանկունյանցիները» կապ են հաստատել տրանսֆերի իրականացման համար հայտնի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։
Ավելին, «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ ապագայում կարող է ձեռք բերել նաև Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին։
Ֆելիշը «Աթլետիկո» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը «Բենֆիկայից»։