Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի առաջատար խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն կարծիք է հայտնել իր հայրենակից Ժուաու Ֆելիքսի՝ ակումբ տեղափոխվելու վերաբերյալ։
«Ժուաու Ֆելիշը տաղանդավոր խաղացող է։ Նա կօգնի մեր թիմին։ Այս տարբերակն ավելի լավ է նրա համար, քան Պորտուգալիայի առաջնություն վերադառնալը։ Ես անձամբ չեմ համոզել նրան միանալ «Ալ Նասր»-ին։ Դա իմ պարտականությունների մեջ չի մտնում։ Իմ գործը խաղալն ու մարզվելն է», – Ռոնալդուի խոսքերը մեջբերել է A Bola պարբերականը։
Ժուաու Ֆելիքսը «Ալ Նասր» է տեղափոխվել անգլիական «Չելսի» ակումբից՝ 30 միլիոն եվրոյի դիմաց։ Նա ակումբի հետ կնքել է երկամյա պայմանագիր։



























































