«Նապոլիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն համեմատել է իր թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մոտեցումները խաղին։
34-ամյա ֆուտբոլիստը 2015 թվականից հանդես է եկել «Քաղաքայինների» կազմում, իսկ այս ամառ պայմանագիր է կնքել իտալական «Նապոլիի» հետ։
«Կոնտեի և Գվարդիոլայի մոտեցումները կարելի է համարել խաղի նկատմամբ երկու տարբեր մոտեցում։ Գվարդիոլան, հավանաբար, ավելի շատ է կենտրոնանում գնդակի վերահսկման և տիրապետման վրա, մինչդեռ Կոնտեի խաղը առավել կառուցվածքային է։ Նա մեծ ուշադրություն է դարձնում թիմի մտածելակերպին։ Կան որոշ տարբերություններ, սակայն յուրաքանչյուր մարզիչ ունի իր սկզբունքներն ու առանձնահատկությունները», — ասել է Դե Բրույնեն Goal-ի հետ զրույցում։
Կոնտեն «Նապոլին» գլխավորում է 2024 թվականից, իսկ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» աշխատում է 2016 թվականից։
























































