Ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը հաղթանակ տարավ բրիտանացի Դանիել Դյուբուայի նկատմամբ՝ ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում։
Մենամարտը կայացավ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում և ավարտվեց հինգերորդ ռաունդում՝ Ուսիկի նոկաուտով։
Ուսիկը պաշտպանեց իր WBA, IBO, WBO և WBC տիտղոսները և կրկին նվաճեց IBF-ի գոտին՝ դառնալով ծանր քաշային կարգում բացարձակ չեմպիոն։
Սա Ուսիկի և Դյուբուայի երկրորդ մենամարտն էր։ 2023 թվականին Ուսիկը նույնպես հաղթել էր Դյուբուային՝ իններորդ ռաունդում նոկաուտով։
38-ամյա Ուսիկը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 24 մենամարտ և բոլորում հաղթանակ տարել, որից 15-ը՝ նոկաուտով։ 2024 թվականի մայիսին նա հաղթել էր բրիտանացի Թայսոն Ֆյուրիին՝ դառնալով վերջին 25 տարվա ընթացքում ծանր քաշային կարգում առաջին բացարձակ աշխարհի չեմպիոնը։ Հետագայում նա հրաժարվել էր IBF-ի գոտուց՝ խորվաթ Ֆիլիպ Հրգովիչի դեմ պարտադիր պաշտպանություն չանցկացնելու պատճառով։ Դյուբուան ավելի ուշ տեխնիկական նոկաուտով հաղթել էր Հրգովիչին և նվաճել թափուր IBF տիտղոսը։
27-ամյա Դյուբուայի ակտիվում կա 25 մենամարտ՝ 22 հաղթանակ (21՝ նոկաուտով) և 3 պարտություն։



























































