Վիդեոխաղեր արտադրող EA Sports ընկերությունը X սոցիալական ցանցում հայտարարել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կդառնան ֆուտբոլային սիմուլյատորի նոր՝ EA FC 26 խաղի շապիկի հերոսներ: Նրանք են Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը և Մյունխենի «Բավարիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան:
«Սենյակակիցներից՝ մրցակիցներ, ապա՝ շապիկի աստղեր»,- նշված է ընկերության մամուլի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ 22-ամյա Բելինգեմը նաև EA FC 25 խաղի շապիկի դեմքն էր: Նրա հասակակից Մուսիալան առաջին անգամ է հայտնվում խաղի շապիկին:

























































