Իտալական «Նապոլին» մտադիր է 5 տարվա պայմանագիր առաջարկել «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունին, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Նշվում է, որ Ազմունը դիտարկվում է որպես Արկադիուշ Միլիկի փոխարինող:
Խնդիրն այն է, որ ռուսական ակումբը 30-35 միլիոն եվրո է պահանջում իրանցի ֆուտբոլիստի համար, սակայն, իտալական ակումբը պատրաստ չէ այդքան գումար վճարել:
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի ընթացիկ առաջնությունում Ազմունը մասնակցել է 29 հանդիպման և դարձել ՝ 14 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: